ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Մտավորականության խնդիրն ու գերնպատակը

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Մտավորականության խնդիրն ու գերնպատակը
22.06.2014 | 18:07

Ցանկացած հասարակության մեջ գերիշխող մտածելակերպի և բարքերի փոփոխությունը, առաջընթացը բնական գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Այդ գործընթացն արհեստականորեն արագացնել հնարավոր չէ: Դա նման է նրան, որ նոր աճող, դեռևս թույլ բույսի ցողունից ու տերևներից դեպի վեր ձգելով փորձես արագացնել նրա աճը: Արդյունքում կարելի է միայն վնասել բույսին, կոտրել ցողունը կամ պոկել տերևները: Ուրեմն դա չի կարելի անել: Բույսի բնական աճը հնարավոր է արագացնել միայն մեկ ձևով` փխրեցնելով ու պարարտացնելով հողը, որում այն աճում է, մոլախոտերից ու մակաբույծներից ազատելով, ջրելով և արևի լույսի ճանապարհը բացելով: Եվ սա է այն խնդիրը, որով պետք է զբաղվեն բույսի աճի մասին բավարար պատկերացում ունեցող անհատները: Սա է մտավորականության խնդիրը և գերնպատակը:

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ